ArenaNews.am կայքը, շարունակելով իր շարքն, այս անգամ ներկայացնում է, թե ինչ մեքենա է վարում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Պաշտոնը դադարեցնելու պահին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ նախկին ոստիկանապետը վարում է VAZ 21013 մակնիշի ավտոմեքենա: Վլադիմիր Գասպարյանն իր պաշոտանավարության տարիներին ներկայացրած հայտարարգրերում՝ 2011-ից մինչև 2017 թվականը, որևէ անգամ այլ ավտոմեքենա չի հայտարարագրել. այսինքն, եթե վստահենք հայտարարագրերին, սա նախկին ոստիկանապետի միակ ու եզակի մեքենան է: