banman.am կայքը գրում է. ԱՄՆ-ում արդեն երկար ժամանակ ուսումնասիրվում է Ռուսաստանի Դաշնության պետական մակարդակով ենթադրաբար սոցիալական ցանցերում հակաամերիակյան գործողությունների թեման։ Ենթադրվում է, որ մեծ քանակի թրոլլեր, ֆեյք պրոֆիլներ ունեցել են մանիպուկյատիվ, քարոզչական ազդեցություն ամերիկյան հասարակության վրա։
Նույն թրոլլերը ազդեցությւոն ունեն նաեւ այլ թեմաների շուրջ տարածվող տեղեկատվական հոսքերի վրա։ Այսպես, Քեսաբի դեպքերի ժամանակ մենք արդեն հանդիպեցինք նմանատիպ ֆեյքային ալիքի, որը փորձում էր #SaveKessab թեման տանել լրիվ ուրիշ ուղությամբ ֊ այստեղ կան մանրամասներ ապատեղակատվության մասին։ Նաեւ 2017֊ին արդեն գրել էի այն պասին, թե ոնց է ռուսաստանյան թրոլլերի ֆաբրիկան ներազդեցության փորձ արել մեր ընտրությունների վրա ֊ նյութը անգլերեն է։ Եվ հենց այսօր պարզ դարձավ, որ թրոլլերի ֆաբրիկայում ստացվել է հրահանգ ակտիվանալ Հայաստանի ուղղությամբ։
ՄԻ քանի օր առաջ հրապարակվել է մոտ երեք միլիոն գրառում Թվիթերում, որոնք, ենթադրաբար, կատարվել են Ռուսաստանում գրնվող Агентство интернет-исследований (Internet Research Agency) կազմակերպության կողմից, որը հենց ֆեյքաբուծական ֆաբրիկա է։
Տվյալ ֆեյքերը հիմնականում ուղղորդված աշխատել են ԱՄՆ֊ի վրա, այդ իսկ պատճառով մաքուր հայաստանյան թեմաներով զբաղվողներ չկան։ Սակայն, մի քանի տասնյակ գրառում դուրս եմ բերել, որոնք վերաբերում են հենց Հայաստանին, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե ինչ տիպի են աշխատել ցանցում տվյալ թրոլլերը, որոնք, օրինակ, փորձել են ներկայանալ որպես աջ կամ ձախ քաղաքական հայացքներ ունեցող ամերիկացիներ կամ ամերիկյան հորինված պարբերականներ։ Ամեն գրառման կողքը նշված է, թե ինչպես է դասակարգվել տվյալ թրոլը։ Ավելի մանրամասն դասակարգման մասին այստեղ։ Բուն Թվիթերի հավաքածուն այստեղ է։
Թրոլլերի դասակարգումը |
Իսկ հիմա լիքը գրառումներ։ Սենսացիոն բաներ մի սպասեք ֊ սա ավելի շուտ ծանոթանալու համար է։ Եվ ընդամենը մտ տաս տոկոսն է Հայաստանին վերաբերող գրառումների։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: