
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Յուրի Խաչատուրովի նկատմամբ գրավի կիրառումը դատական պրակտիկայի տեսակետից հեղափոխական էր։ Քրեական օրենսգրքի ամենախիստ հոդվածներից մեկով, առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող, թաքնվելու և մարդկանց վրա ազդելու հնարավորություն ակնհայտ ունեցող անձի նկատմամբ գրավը արդեն կիրառելի է։ Դե թող հիմա մի դատավոր ինձ ասի, որ խուլիգանության դեպքում դա կիրառելի չէ…»: