Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սրանք լրիվ անմեղսունակ են… Քոչարյանի պաշտպանների ասուլիսն եմ նայում:
Ասում են՝ ինչու բանակի ներքաշման մեջ Տեր֊Պետրոսյանին չեն մեղադրել ու ձերբակալել՝ նկատի ունենալով նրա «Մանվել, Գագիկ» վանկարկումները)))
1) Տեր֊Պետրոսյանը որևէ լծակ չի ունեցել դա իրականացնելու
2) Մանվել, Գագիկ անունները դեռ ոչինչ չեն նշանակում
3) Կանչելու նպատակն էլ հարցական է
Իսկ պնդումը, թե 0038-ը ուներ բանակը քաղաքական գործընթացներից հետ պահելու նպատակ, ծիծաղելի է: Այդ նպատակով չեն զինում, հատուկ պատրաստված խմբեր չեն կազմում:
Ակնհայտ է, որ փետրվարի 23-ին, երբ Քոչարյանը տվել է այդ հրամանը, ոչ սահմանադրական, ոչ էլ հասարակական կարգը խախտող որևէ իրադարձություն տեղի չէր ունենում: Ազատության հրապարակում ժողովուրդն իրականացնում էր հավաքների իր իրավունքը՝ խաղաղ ձևով:
Ինչպես և ակնհայտ է հրամանի ամսաթվից, որ Քոչարյանը մտադիր է եղել սահմանափակել այդ իրավունքը՝ այդ թվում ներգրավելով բանակը»:
Սրանք լրիվ անմեղսունակ են… Քոչարյանի պաշտպանների ասուլիսն եմ նայում:Ասում են՝ ինչու բանակի ներքաշման մեջ…
Gepostet von Իզաբելլա Աբգարյան am Samstag, 4. August 2018