Գյուղ մեկնած ԼԳՏԲ-ականներն ամեն ինչ արել են գյուղի բնակիչներին հունից հանելու, սադրելու համար. ՀԱՅ ՁԱՅՆ
Advertisement 1000 x 90

Գյուղ մեկնած ԼԳՏԲ-ականներն ամեն ինչ արել են գյուղի բնակիչներին հունից հանելու, սադրելու համար. ՀԱՅ ՁԱՅՆ

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում երեկ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել գյուղի բնակիչների և մի խումբ ԼԳՏԲ ակտիվիստների միջև:

Ավելի ուշ ԼԳՏԲ-ների շահերը պաշտպանող կազմակերպություններից մեկը հայտարարել է, թե գյուղի բնակիչները ծեծել են իրենց ակտիվիստներից մի քանիսին: Շուռնուխ գյուղի համայնքապետ Հակոբ Արշակյանը ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականին հայտնեց դեպքի մանրամասները:

«Մեր գյուղ են եկել մի խումբ մարդիկ, ովքեր բնակություն են հաստատել բնակիչներից մեկի տանը: Այդ մարդիկ, ինչպես ավելի ուշ պարզեցինք, եկել են այդ տան տղայի՝ Հակոբ Հակոբյանի հրավերով: Նրա ֆեյսբուքյան էջում ինչ-որ հրավեր է տեղադրված «Քվիր 2 հավաք» անվանմամբ, ու նա է հրավիրել մարդկանց այդ հավաքին մասնակցելու: Հավաքն, ըստ այդ հայտարարության, նախատեսված էր օգոստոսի 2-5-ը: Նշեմ, որ այդ տան բնակիչները տեղափոխվել էին իրենց պատկանող մեկ այլ օբյեկտանման վայր, ու ազատել իրենց տունը, իսկ այդտեղ հավաք անցկացնողները, հարևանների հավաստմամբ, ողջ օրն աղմկել են, հարայհրոց գցել: Նույնիսկ նախորդ գիշեր, մինչև ժամը 2-3-ը, տան լույսերը անջատել ու մոմերի լույսի ներքո այդ տանը աղմուկ են բարձրացրել, ինչի մասին հարևաններն ինձ տեղյակ են պահել»,- պատմեց համայնքապետը:

Նա նշեց, որ ըստ գյուղի բնակիչների՝ այդ 9 հոգանոց խումբն ամեն կերպ փորձել է ուշադրություն գրավել ու աղմկել: Նրանց աղմուկից դժգոհ հարևանները դուրս են եկել փողոց, ու այնտեղ լեզվակռիվ ու քաշքշոց է սկսվել, նրանք փոխադարձ վիրավորանքներ են հասցրել միմյանց: «Անձամ ես քիչ ավելի ուշ են հասել դեպքի վայր, երբ արդեն քաշքշուկ էր սկսվել, և փորձել եմ առանձնացնել ժողովրդին: Գիշերը դեպքից հետ հրավիրվել ենք ոստիկանություն, ես էլ անձամբ ներկա եմ եղել, բացատրություն եմ տվել: Եղել ենք 5 հոգի, իսկ այսօր առավոտյան թվով 10 կին կրկին հրավիրվել են ոստիկանություն՝ հարցաքննության »,- ասաց Արշակյանը:

Հարցին, որ ըստ այդ ակտիվիստների՝ ոստիկանությունը բավականին ուշ է ժամանել դեպքի վայր, համայնքապետը նշեց. «Ես հստակ չեմ կարող ասել, թե ո՞ր ժամին են եկել, բայց կարող եմ ասել, որ մեր գյուրը Գորիս քաղաքից 35 կմ հեռավորության վրա է գտնվում, այսինքն՝ Գորիսի և Կապանի, գրեթե, մեջտեղում է՝, անտառային հատվածում: Հեռավորությունը բավականին մեծ է, ճանապարհներն էլ՝ ոլորապտույտ»:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ ԼԳՏԲ ակտիվիստները պնդում են, որ իրենց ծեծի են ենթարկել, Հակոբ Արշակյանն ասաց՝ փոխադարձ քաշքշուկ է եղել, հավաքվածներն էլ հիմնականում կանայք և երեխաներ են եղել:

«Ես երեկ ոստիկանությունում հարցրեցի, ինձ ասացին, որ երկու հոգի հիվանդանոց են տեղափոխվել, որից մեկի գլուխն է քարի նետումից վնասվել, մյուսն էլ ոտքն է վնասել: Այսօր առավոտյան էլ, ոստիկանության բաժանմունքի մոտ տեսա նրանց, իրենք տգեղ պահվածքով և լկտի ձևերով էին իրենց պահում»,- հայտնեց համայնքապետը:

Նշենք, որ դեպքի առնչությամբ արդեն հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանը՝ նշելով կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր։