
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջին հերթին անհրաժեշտ է ստեղծել ամբողջությամբ կոռուպցիայից զերծ արդյունավետ կառավարում հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ սկսած պետական համակարգից, վերջացրած տեղական ինքնակառավարումով…
Պետք է հնարավորինս հեռու մնալ պոպուլիզմից ու պոպուլիստական քաղաքականությունից:
Երկրի զարգացման համար անհարժեշտ են իրատեսական երկարաժամկետ սոցիալ- տնտեսական ծրագրերի մշակում և իրականացում:
Պետք է համարձակորեն ձևակերպել խնդիրներն ու նպատակները և անցնել գործի…»: