Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թեպետ ԱԺ պատգամավորների պաշտոնական արձակուրդը վաղուց է մեկնարկել, ես նոր-նոր փորձելու եմ վերալիցքավորվել և հիմնականում բացակայելու եմ այս տիրույթից։
Եթե իրոք շատ հրատապ ու անհետաձգելի լինի, կարձագանքեմ։ Եթե չէ՝ ձեզ չեմ անհանգստացնի փոխադարձության հիմունքներով։
Հ.Գ. Ճանապարհի վրա պարզվեց, որ երկրում մոլեգնող աբսուրդի թատրոնը ինձ էլ է հասել։ Մանրամասները՝ իմ վերադարձից հետո։ Բարով մնաք։ Հարգում եմ բոլորիդ ?»։