
Թաթուլ Մանասերյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս օրերի թեժ քննարկումներին ինչ կարծիք ուզում եք հայտնեք: Մի բան անթույլատրելի է: Չփորձեք համեմատել հրաշքով սկսած առողջացումն ու ինքնամաքրումը 37 թվի հետ: Մի՛ նսեմացրեք թավշյա հեղափոխության ձեռքբերումները: Մի մոռացեք, որ 37 թվին ինքնադատաստաններ էին «եռյակի» ձեռքով, որոնց զոհերն առաջին հերթին մտավորականներն էին գաղափարի մարտիկներ, իսկ այսօր՝ լուսարձակի տակ է արդարադատությունը, իսկ պատասխանատվության են կանչվում հաստավիզները, մարդասպանները և հղփացածները: Հետևաբար, նրանց աջակցողներն ինձ համար անընդունելի հայացքներ ունեն: Խնդրում եմ նմաններին՝ ազատել իմ՝ ՖԲ ընկերների տիրույթը: Մեծ լավություն արած կլինեք: Հուշեք, թե ովքեր են այդ ծախված հոգիները, ես ինքս կհանեմ ՖԲ ընկերների ցուցակից»:
https://www.facebook.com/tatul.manaseryan.9/posts/2339836306032461