
Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ու գիտե՞ք՝ հիմա ինչով եմ զբաղված: Գյումրու ոստիկանության հետաքննիչին բացատրություն եմ տալիս, թե ինչ հիմքով ենք 3 մանկահասակ երեխաներով մի կիսաքանդ դոմիկում բնակվող ընտանիքին 3 սենյականոց նորակառույց բնակարան նվիրել և բնականաբար աղբանոցների վերածված դոմիկները քանդվել և տարածքը մաքրվել է:
Հիմա այդ խեղջ ու կրակ ընտանիքի հարազատները, ովքեր դեռևս 20 տարի առաջ բնակարան ստացել, սակայն չեն քանդել, այլ նվիրել են իրենց քրոջ որդուն… հիմա բողոքել են, որ 1. ինչու է քանդվել առնետի բուն դոմիկները, այն դեպքում, որ դեռևս 20 տարի առաջ պետք է քանդված լիներ, 2 այդ բնակարանից բաժին են պահանջում և այլն:
Դէ հիմա արի և Գյումրին ազատե դոմիկներից»:
https://www.facebook.com/vahan.tumasyan/posts/10210163130874388