
Թուրքիայի մանկական հաղորդումներ հեռարձակող հանրային «TRT Çocuk հեռուստալիքի եթերում հեռարձակված և յութուբյան էջում տեղադադրված «Մայսա և ամպ» կոչվող մուլտֆիլմը սոցցանցերում քննարկման առիթ է դարձել:
Թուրք հեռուստադիտողները բողոքել են հեռուստաալիքի դեմ, պնդելով որ մուլֆիլմում սեռական բնույթի տեսարան կա: Թուրք օգտատերերի պնդմամբ մուլտֆիլմում հերոսներից մեկը սեռական գործողություն է կատարում էշի նկատմամբ։
Թեմայի վերաբերյալ քննարկումները այնքան են տարածվել, որ TRT Çocuk-ի ղեկավարությունը ստիպված է եղել արձագանքել:
Հեռուստաալիքի պրոդյուսերների հայտարարության մեջ նշվում է, որ «Մայսա և ամպ» մուլֆիլմում անձրևի և քամու էֆեկտը YouTube-ի տեխնիկական խնդիրների պատճառով խեղաթյուրվել է և սխալ ընկալման պատճառ է դարձել: