Այսօր՝ օգոստոսի 7-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ձախից կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակիչ, 21-ամյա Հրայր Շահվերդյանն է, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Տիգրան Մեծ փողոցի թիվ 43 տան բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ոստիկանները պարզել են , որ նախորդ օրը ՝ օգոստոսի 6-ին, ժամը 23:50-ի սահմաններում Հ. Շահվերդյանը իր տան բակում նկատել է անծանոթ մի երիտասարդի, ով հեռախոսով բարձրաձայն խոսելիս է եղել:
Ինքը մոտեցել է նրան ու խնդրել, որ բարձրաձայն չխոսի, քանի որ մարդիկ քնած են: Նրա նկատողությունը անծանոթին դուր չի եկել և այն վերածվել է վիճաբանության, որի ժամանակ էլ անծանոթը հարվածել է իր դեմքին, իսկ հետո ինչ-որ սուր առարկայով հարվածել կրծքավանդակի հետին պատին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: