Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որ նոր կառավարության աջակիցներն ու ներկայացուցիչներն ասում են, որ իրենց դեմ հակաքարոզչություն իրականացնողները շեշտը դնում են «մեդիաանգրագետ մասսայի վրա», քիչ ա մնում էդ գրառման տակ տեղադրեմ «հեղափոխության» էլեկտորատի նկարներն ու հարցնեմ. ժողովուրդ բա դո՞ւք ում վրա էիք/եք դրել ձեր հույսը: Էդ սերիալի դերասանների ելույթներին ծափ տվող, Ամիրյան փողոցի վրա խորոված անող ու էն անորակ 6/8 ռաբիզ կլկլոցով ձեր շարժումը «պատվողները» էդ ի՞նչ աստիճանի մեդիագրագիտություն ունեին: Էդ ինչի ձեզ կարելի ա էդ մասսայով գալ իշխանության, իսկ ձեր հակառակորդներին չի՞ կարելի ձեր դեմ նույն մեթոդով աշխատել: Էդ որտեղ ա գրված էլի էդ «ճշմարտությունը»: Դեռ ուր եք, դեռ փողոցներ են փակվելու, շենքեր են շրջափակվելու, ձեր «ունեցած 50% փայերից» են խոսալու և այդպես շարունակ: Նենց, որ մի բողոքեք ձեր բերած մասսայի հետ` ձեր կանոններով»:
Որ նոր կառավարության աջակիցներն ու ներկայացուցիչները ասում են, որ իրենց դեմ հակաքարոզչություն իրականացնողները շեշտը…
Gepostet von Narek Samsonyan am Sonntag, 5. August 2018