Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Հատուկ քննչական ծառայություն դիմում են ներկայացնելու այսօր՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար. «Մենք համապատասխան գրությունը պատրաստել ենք եւ այսօր ուղարկելու ենք ՀՔԾ եւ գլխավոր դատախազություն»:
Սաքունցի դիտարկմամբ՝ «Եվրոպական դատարանի որոշումներով, միջազգային մարմինների գնահատականներով նման խոսքը ատելության խոսք է, թշնամանք, ավելին՝ պատգամավորը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ըստ նրանց հայացքների հեռացնել ՀՀ-ից: Այսինքն, սա ուրիշ ի՞նչ անվանել, կամ դու ո՞վ ես, որ որոշես՝ ես ՀՀ-ում մնալո՞ւ եմ, թե՞ չեմ մնալու»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: