
2018թ. օգոստոսի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մոտակայքում, տեղի բնակիչներ 24-ամյա Մեհթիև Էլշադ Վադիդի օղլուն և 14-ամյա Հուսեյնով Էլգյուն Ֆարիդ օղլուն ականի պայթունի հետևանքով ստացել են ծանր մարմնական վնասվածքներ:
Նրանք տեղափոխվել են Թովուզի կենտրոնական շրջանային հիվանդանոց: Ստացված տեղեկությունների համաձայն՝ տուժածների վիճակը գնահատվում է բավարար, սակայն 14-ամյա տղան կորցրել է մի ոտքը։
Հայտնի է, որ նշված վայրում առկա են համապատասխան նշաններ և բնակչությունը նախազգուշացվել է այդ վայրով չանցնելու մասին: