
Ֆրանսիացի դերասան Սամի Նասերին, ով մարմնավորել է գլխավոր հերոսի կերպարը «Տաքսի» հայտնի ֆիլմաշարում, ծեծի է ենթարկվել Մոսկվայի կենտրոնի բարերից մեկում ։
Ինչպես հաղորդել են ՌԲԿ–ի աղբյուրները, Նասերին գտնվել է բարում իր եղբոր Լարբիի հետ, նրանց մոտ կոնֆլիկտ է առաջացել մեկ այլ մարդու հետ, ինչից հետո հարվածել են դերասանի դեմքին։ Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտում նրա մոտ ախտորոշվել է «փակ գլխուղեղային վնասվածք»։ Բուժզննումից հետո դերասանը հեռացել է հիվանդանոցից։