Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե ես լինեի տղամարդ… Ես երբեք, ոչ մի պարագայում չէի հարվածի ոչ մի կնոջ։ Որովհետև տղամարդը պետք է պաշտպանի ցանկացած կնոջ, անգամ եթե կինն ուրիշինն է։
Եթե ես լինեի տղամարդ… Ես երբեք քարշ չէի գայի ամեն պատահած փեշի հետևից։ Որովհետև տղամարդը պիտի տղամարդ լինի, ոչ թե ամեն մեկի հետևից վազող քութիկ։
Եթե ես լինեի տղամարդ… Ես երբեք, ոչ մի պարագայում չէի վիրավորի կնոջը։ Ոչ օֆլայն, ոչ օնլայն։
Բայց ես կին եմ։ Ու շատ եմ վհատվում, երբ տեսնում եմ, թե ինչպես են որոշ տղամարդիկ կորցնում իրենց դեմքը ու վիրավորանքներ շռայլում կանանց հասցեին հատկապես օնլայն հարթակում։ Որովհետև ամեն անգամ, երբ դուք լատինատառ հայհոյանքներ եք գրում որևէ կնոջ հասցեին, երկնքում մի հրեշտակ ինքնասպան է լինում։
Այնտեղ, որտեղ հարգում են կնոջը, ապրում են աստվածները։ Թույլ տվեք մեզ զգանք աստվծուհի։ Եվ ընտրությունը ձերն է. մնալ ՏՂԱՄՍՐԴ, թե լատինատառ կամ ոսկեղենիկ հայերենով հայհոյանքներ գրող տմարդի»։
Եթե ես լինեի տղամարդ… Ես երբեք, ոչ մի պարագայում չէի հարվածի ոչ մի կնոջ։ Որովհետև տղամարդը պետք է պաշտպանի ցանկացած…
Gepostet von Gohar Hayrapetyan am Samstag, 4. August 2018