
Այսօր Կառավարության անվտանգության աշխատակիցները լրագրողներին թույլ չեն տվել բարձրանալ կառավարության շենքի 5-րդ հարկ, որտեղ մինչ նիստի մեկնարկը, լրագրողները հարցազրույցներ են վարել պաշտոնյաների հետ:
hraprak.am-ի փոխանցմամբ՝ անվտանգության աշխատակիցները լրագրողներին փոխանցեցին, որ նման որոշում է կայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։ Որոշ ժամանակ անց Եղոյանը վերջապես մոտեցավ լրագրողներին` պատճառաբանելով, որ անվտանգության ծառայությունն է նման որոշում կայացրել` քննարկումների արդյունքում։