Բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զոմբիները ինձ մեղադրանք են հնչեցնում, թե բա դու Նիկոլին չես սիրում, բայց միծինգի ես գնացել իրա համար, Դուխով կեպկա հագել, էդ ոնցա՞։
Պատասխանում եմ, նախ ես Նիկոլին, իրոք, չեմ սիրում, ես իմ կնոջն եմ սիրում։ Կինս Նիկոլից սիրունա։ Երկրորդը, որևէ քաղաքական գործչին սիրել-չսիրելը իմ համար ընդհանրապես հասկանալի երևույթ չի։ Քաղաքական գործիչը իմ համար ինստրումենտա։
Ես նրանց օգտագործում եմ իմ նպատակներին հասնելու համար և հաճախ դրանից հետո դեն եմ շպրտում և սկսում օգտագործել ուրիշին այլ նպատակների համար։ Ինչպես նաև ես այդքան միամիտ չեմ, որ չհասկանամ որ նրանք էլ են օգտագործում մեզ։
Ես չեմ հավատում էդ ռոմանտիկ և հուզիչ իմպուլսներին, թե այս կամ գործիչը լավ է երկրի, ժողովրդի համար, դրա համար մենք նրա կողմից ենք։ Երկրի համար լավը այն գործիչնա, որը լավա քո համար։ Բոլորը պետք է մտածեն առաջին հերթին սեփական շահի մասին։ Դա նորմալ է։ Անձամբ ինձ և ընտանիքիս լա՞վ է, որ այս մարդը երկրի ղեկին է, թե ոչ։ Եվ եթե մեծամասնությունը այդպես է որոշում, ուրեմն այդ գործիչը երկրի համար լավ է։
Տեղին անտեղին ժողովուրդ-մողովուրդ հիշելը բացարձակ դեմագոգիա և մանիպուլյացիա է։ Ով ինչ չի կարա ուղիղ անի կամ ասի, պախկվումա ժողովուրդ բառի հետևը։ Թե բա ժողովրդի թեկնածու, ժողովրդական գործիչ․․․ հորքուրի գանձեր։
Հիմա ինչի էսքանը գրեցի, զոմբիներ ջան։ Նիկոլը ինձ և իմ պես շատերին պետք էր Սերժից ազատվելու համար։ Հիմա նա դեռ պետքա նախկին սիստեմը և կապերը քանդելու համար, ինչով ակտիվ զբաղվում է, քանի որ դա նրա սիրած գործն է։ Նա իդեալական քանդողա, destructor: Բայց ինչ-որ մի պահից նա ավելի շատ վնաս է տալու է, քան օգուտ։ Կառուցելու համար պետք են լինելու այլ տիպի մարդիկ և կառուցող թիմեր։
Կառավարությունում այժմ էլ այդպիսի մարդիկ կան, բայց երբ նրանց գլխին պսիխոտիպով կործանիչ է, նրանց շատ բան չի հաջողվելու։ Իսկ կառուցելուն միտված հասարակական պատվեր դեռևս չեմ տեսնում։ Բոլորին դզումա էս շոուները, պոպկորնը առած նայում են, ուրախանում, ծափ տալիս։ Մինչև մի օր սառնարանը կբացեն ու կտեսնեն, որ ուտելիք ոնց չկար, այդպես էլ չկա։ Որովհետև ինչքան ուզում ես Քոչարյան ու Սաշիկ բռնի, տնտեսությունը իր օրենքները ունի»։
Զոմբիները ինձ մեղադրանք են հնչեցնում, թե բա դու Նիկոլին չես սիրում, բայց միծինգի ես գնացել իրա համար, Դուխով կեպկա…
Gepostet von Aren Apikyan am Donnerstag, 9. August 2018