
Ըստ թուրքական մամուլում շրջանառվող լուրերի՝ Բեյզա Ույանօղլուի հետ 8 տարի համատեղ կյանքից հետո ամուսնալուծված Մուրադ Ասլանը սիրահետում է ամերիկացի աշխարհահռչակ աստղ, երգչուհի և դերասանուհի Լինդսի Լոհանին:
Լոհանի երկրպագուներից մեկի ինստագրամյան հաշվում տեղադրված լուսանկարները վկայում են ազգությամբ թուրք Մուրաթ Ասլանի և Լոհանի սիրավեպի մասին: Լոհանը, ով ամենուրեք գովերգում է սիրիացի գաղթականների նկատմամբ Անկարայի վարած քաղաքականությունը, 2017 թվականին քանիցս այցելել էր Թուրքիայում ապաստանած փախստականների ճամբարներ:
Ինչ վերաբերում է Լինդսի Լոհանի և Մուրադ Ասլանի սիրո մասին, թուրք լրագրող Բյուլենթ Ջանքուրթը նշում է, որ իր ընկերոջ փոխանցած տեղեկություններով զույգը ծանոթացել է Հունաստանի Միկոնոս քաղաքում, որտեղ Լոհանը նկարահանումներ էր անցկացնում նոր reality show-ի համար: