Սիրիայի առաջին տիկինը նախընտրել է իր մոտ հայտնաբերված քաղցկեղը բուժել զինվորական հիվանդանոցում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սիրիայի առաջին տիկինը նախընտրել է իր մոտ հայտնաբերված քաղցկեղը բուժել զինվորական հիվանդանոցում

Սիրիայի նախագահի կինը՝ Ասմա ալ-Ասադը, նախընտրել է   օրերս իր մոտ հայտնաբերված կրծքագեղձի քաղցկեղը բուժել Սիրիայի զինվորական հիվանդանոցներից մեկում: Առաջին տիկնոջ հիվանդության մասին տեղեկացրել է Սիրիայի նախագահի  Twitter-ի պաշտոնական էջը, իսկ ֆեյսբուքյան գրառմամբ Ասմա ալ-Ասադը հայտնել է, որ նախընտրում է լինել երկրի բանակի  հիվանդանոցում և այնտեղ էլ բուժմանը զուգահեռ շարունակել  առաջին տիկնոջ գրասենյակի աշխատանքը:

Ասմա ալ-Ասադը գրառմամբ  հայտնել է. «Ես Սիրիայի ժողովրդի անբաժան մասնիկն եմ: Նա ամբողջ աշխարհին սովորեցրեց, թե ի՞նչ է  նշանակում կանգուն մնալ, լինել ուժեղ և հաղթահարել դժվարությունները: Իմ ուժը այդ ուժից և վճառականությունից է բխում»։ Միլիոնավոր օգտատերեր ապաքինման մաղթանքներ են հղել Ասմա ալ-Ասադին:

Կնոջը, բուժման առաջին իսկ րոպեներից, սատարում է ամուսինը՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:

arevelk.am