Համացանցում հասանելի է ահռելի քանակով տեղեկատվություն, որից ամենահետաքրքիրն ընտրելը չափազանց բարդ է: Հսկայական ծավալով տեղեկտվությունից ամենահետաքրքիրներն ու օգտակարներն ընտրելու համար առաջարկում ենք ծանոթանալ 8 ծառայության:
1. Feedly
Սա նորությունների օգտակար ագրեգատոր է, որն իրավացիորեն համարվում է Google Reader-ի լավագույն շարունակողներից մեկը: Ծառայությունը մատչելի է բոլոր հարթակներում և օգնում է հեշտությամբ գտնել առավել հետաքրքիր նորությունները համացանցում՝ կազմելով նորությունների պատ: Feedly-ը թույլ է տալիս հետևել բլոգերներին և բլոգների թարմացումներին, ստեղծել նյութերի հավաքածուներ և հետագայում կարդալ դրանք:
2. Pocket
Pocket-ը շատերի համար վաղուց դարձել է նորություններն ավելի ուշ կարդալու գործիք: Ծառայությունը հագեցած է գերազանց բովանդակությամբ` հիմնված ընթերցողների նախասիրությունների վրա: Ամեն օր հարյուր-հազարավոր նյութեր են ստացվում Pocket-ի միջոցով, որոնցից օգտատերերին են ուղարկվում ամենահետաքրքիրները:
3. Flipboard
Flipboard-ը ներկայացվում է՝ որպես լիարժեք թվային ամսագիր, որը կազմում են օգտատերերը: Ավելի ճիշտ, դա անում են խելացի ալգորիթմները՝ հիմնվելվ օգտատիրոջ նախասիրությունների վրա:
4. Google Новости
Նորությունների պաշտոնական ագրեգատոր Google-ից: Այն ներկայացնում է թարմ և թեժ իրադարձությունների ամփոփագիրը՝ դասակարգված տարբեր բաժիններով և հիմնված ընթերցողների նախասիրությունների վրա: Ագրեգատորը ներկայացնում է լոկալ լուրեր, սակայն դուք կարող եք ընտրել այլ տարածաշրջան և լեզու:
5. Reddit
Հայազգի Ալեքսիս Օհանյանի հիմնած Reddit-ը համարվում է համացանցի առաջին էջը:
Այստեղ կարելի է գտնել տեղեկտվություն աշխարհում կատարվող ցանկացած իրադարձության մասին: Բացի այդ, ամեն օր կարելի է տեսենլ օրվա նկարը, կարևոր իրադարձությունը և տրենդները:
Reddit-ը լրացվում է օգտատերերի օգնությամբ: Միլիոնավոր մարդիկ այստեղ կիսվում են հետաքրքրիր կոնտենտ պարունակող հղումներով, ինչպես նաև ներկայացնում են սեփական աշխատանքները: Օգտատերերը գնահատում են կոնտենտը և տալիս են մեկնաբանություններ:
6. Digg
Reddit-ի նման, այս հարթակում ևս նյութերը գնահատում են օգտատերերը: Սա թույլ է տալիս արագորեն դասակարգել շատ կարևոր թեմաները, որոնք կտեսնեն միլիոնավոր մարդիկ: Ծառայությունում առկա են մի քանի թեմատիկ դասակարգումներ:
7. Quora
Եթե ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը համացանցում հասանելի չէ, ապա Quora-ում կարող եք տալ ձեզ հետաքրքրող հարց և ստանալ փորձագետների որակյալ և մանրամասն պատասխանները: Դուք կարող եք գտնել բովանդակությունը որոնման միջոցով կամ բաժանորդագրվելով հետաքրքրող թեմաներին: Կա նաև «Լավագույն պատմություններ» բաժինը, որը ներառում է ամենատարածված նյութերը բոլոր կատեգորիաներից:
8. Pinterest
Pinterest-ում դուք կարող եք որոնել միայն գրաֆիկական բովանդակություն, բայց սա այն վայրն է, որտեղ իսկապես կա ամեն ինչ: Այստեղ հեշտ է գտնել ամենատարբեր ոլորտներին վերաբերող գաղափարներ՝ դիզայն, վեբ դիզայն, խոհանոց, և այլն:
Սիրարփի Աղաբաբյան