
Նոյեմբերյանի բնակիչների հետ հանդիպմանը քաղաքացիներից մեկը երեկ բողոքեց, որ տարիներ շարունակ թոշակները չեն բարձրանում: Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե որքան թոշակ է ստանում նա: «44 հազար դրամ եմ ստանում, լույսի, գազի փողը տալիս ենք, տակը պիվա խմելու փող չի մնում»՝ ասաց քաղաքացին: «Դուք էլ սկզբից պիվեն խմեք, հետո գազի, լույսի փողը տվեք»,- ծիծաղեց Նիկոլ Փաշինյանը: