Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գոնե ինձ մի ասեք հակակոռուպցիոն պայքար ենք իրականացնում, էլի: Չի ստացվում, տղերք, հակակոռուպցիոն պայքարը համակարգային է լինում. սկզբում ընդունվում է հակակոռուպցիոն օրենք, հետո հակակոռուպցիոն կոմիտե/պալատ/բյուրո, որն էլ սկսում է օրենքով իրեն վերապահված լիազորություններն իրականացնել: Հիմա ՀՀ-ում հակակոռուպցիոն որևէ օրենք չկա (ապօրինի հարստացման մասին օրենքը օրինակ չբերել, էդ լուրջ չի), հիմա Հայաստանում դուք հակակոռուպցիոն պայքար չեք անում, հիմա դուք բռնում եք կոռուպցիոներներին, որոնք հասարակության լայն շերտերի մոտ «թալանողի» համբավ ունեն ընդամենը, իսկ դա բնավ հակակոռուպցիոն պայքար չի, դա ընդամենը հասարակության համար ընկալելի վհուկների որս ա, որը հակակոռուպցիոն պայքարից կիոմետրերով հեռու ա: Նենց որ, խնդրում եմ, գոնե իմ մոտ տենց բաներից մի խոսացեք: Դուք էդ լավ ծախում եք միջինից ցածր ու ցածրից ավելի ցածր կենսամակարդակ ունեցող քաղաքացիների վրա, բայց եկեք դրա մասին բարձր մի ասեք, որովհետև հասկացողները քմծիծաղ են տալիս, իսկ դրսում մեզ ձեր պատճառով ձեռք են առնում»:
Գոնե ինձ մի ասեք հակակոռուպցիոն պայքար ենք իրականացնում էլի: Չի ստացվում տղերք, հակակոռուպցիոն պայքարը համակարգային է…
Gepostet von Narek Samsonyan am Freitag, 10. August 2018