«Նիկոլ Փաշինյանը Տավուշում ուշագրավ միտք է արտահայտել»
Advertisement 1000 x 90

«Նիկոլ Փաշինյանը Տավուշում ուշագրավ միտք է արտահայտել»

Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը Տավուշում ուշագրավ միտք է արտահայտել՝ գյուղացիներին հորդորելով համայնք ստեղծել:
Սովետական կոլխոզ-սովխոզներից հիասթափված ոմանք ճիշտ չեն ընկալում առաջարկը, մինչդեռ դրա իրականացումն էական դրական փոփոխությունների կհանգեցնի;
Այդ կետը ընդգրված էր 2016-ին հրապարակված իրականության վերափոխման իմ ծրագրում՝ 8. Գյուղական շարժում:

Ընտրովի գյուղական համայնքներում /ցանկալի է լինի փոքր, ունենա հիշարժան պատմություն, տնտեսական զարգացման հնարավորություններ՝ բավարար հողատարածներ, շինություններ, կազմակերպված և կարողունակ սփյուռք/ տնտեսական և ազգային-կազմակերպական նոր հարաբերությունների հաստատում: Ապագա իդեալական Հայաստանի մանրակերտի կայացում մեկ գյուղում: Հաջողված փորձի ընդլայնում հարևան գյուղերում՝ մեծացնելով ընդգրկման տարածքը: Միջգյուղային տնտեսական և ազգային-կազմակերպական նոր հարաբերությունների հաստատում: Ապագա իդեալական Հայաստանի մանրակերտի կայացում գաղափարի և նպատակի շուրջ միավորված մի քանի գյուղերում:
Գործընթացի հետագա ընդլայնում»:

Նիկոլ Փաշինյանը Տավուշում ուշագրավ միտք է արտահայտել՝ գյուղացիներին հորդորելով համայնք ստեղծել:Սովետական…

Gepostet von Պեպանյան Արծրուն am Freitag, 10. August 2018