Այսօր՝ օգոստոսի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Բենիկ Մելքոնյանը իր վարած Mitsubishi Canter մակնիշի 079 ԼՕ 05 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Շիրակի փողոցի թիվ 2 և 4 շենքերի արանքում վրաերթի է ենթարկել հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների հետ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն: Ճանապարհին վրաերթի ենթարկվածը, ով կլիներ մոտ 65-70 տարեկան տղամարդ՝ մահացել է:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի հաշվեկշռում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: