
Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի բան անկեղծ ասեմ: Այս պահին ես մարդկային հարգանք եմ տածում Սերժի ու Ռոբերտի այն կողմնակիցների նկատմամբ, ովքեր, չնայելով հասարակության ճնշմանը, մնացին նրանց կողքին ու չեն խորշում հրապարակայնորեն պաշտպանել: Քանի որ ես ինքս շատ վատ եմ վերաբերվում դավաճաններին ու առնետներին, անկախ ամեն ինչից, հարգում եմ հավատարիմ մնացող մարդկանց: Իսկ իսկական նիկոլականները կերևան այն ժամանակ, երբ Նիկոլը կզրկվի իշխանությունց ու եթե դրանից իրենց ատամներով պաշտպանողներ լինեն, կհարգեմ նաև նրանց…»: