Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս ինչ վիճակ է, ինչ է կատարվում «Արմավիր» ՔԿՀ-ում։
Երեք օրում երկու կալանավոր են մահանում, ըստ նախնական վարկածի ինքնասպանություն կատարելու միջոցով՝ կախվելու միջոցով, նույն 5֊րդ մասնաշենքում։
Այդ ինչ «աշխատանք են» կատարում կալանավորների հետ, որ մարդիկ «որոշում են» ինքնասպան լինել»։
Հիշեցնենք՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց մահվան վերջին երկու անհանգստացնող դեպքերի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ: