«Հերիք է աղմուկ արտադրեք»
Advertisement 1000 x 90

«Հերիք է աղմուկ արտադրեք»

Կարեն Անտաշյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեզանում ի վերջո երբ է կամք լինելու պայքարելու էս ամեն տեսակ աղմուկի աղբյուրների դեմ, որ ոչ այլ ինչ են, քան ընդհանուր կեցավայրը ձայնային աղբով անհատույց ու բռնի ձևով լցնելու ձև։

Ավտոների շչակներ, հրավառություններ, բոլոր տեսակի կաֆե-բառ-փաբ-ռեստորան-այգի-հրապարակներից շրջակայք սփռվող բոլոր տեսակի երաժշտությունը կամ դրան հավակնող զիբիլը։ Ժողովուրդ իրոք արդեն անտանելի ա, սա էկոլոգիական աղետ է մեզ համար, մեր նյարդայնության, լարվածության, ագրեսիվության հիմնական աղբյուրներց մեկը, ուղեղն ահռելի ջանք ա գործադրում էդ աղմուկը բլոկ անելու համար, ստեղծագործելու ու այլ կարևոր հարցերի վրա խորանալու ուժ չի մնում։

Ուզում ես գնալ քաղաքից դուրս՝ զբոսանքի կամ անգամ ընդհանրապես տեղափոխվել ապրելու, պարզվում է էլի մերձակայքում մի օբեկտ կա, որ մի 5 կիլոմետր շառավղով աղտոտում է եթերը, ամեն ձորից, ամեն անտառից, ամեն լանջից, ամեն աղբյուրից։ Սա տոտալ բռնության ձև է, սա աղետ է, սա մարդու ստորացում է, էլ դիմանալու չի։ Հերիք է աղմուկ արտադրեք»։ #ոչաղմուկին#ոչբռնությանը #ոչձայնայինաղբին #լռություն



Նման նյութեր