«Գոլդ» համարներ, մուգ ապակիներ, հարբած վարորդներ. կազմվել է 628 արձանագրություն (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Գոլդ» համարներ, մուգ ապակիներ, հարբած վարորդներ. կազմվել է 628 արձանագրություն

Ճանապարհային ոստիկանության հատուկ վաշտը և հանրապետության մարզերը սպասարկող երկրորդ սպայական գումարտակը օգոստոսի 6-ից ամեն օր ուժեղացված ծառայություն են իրականացրել մի քանի քաղաքներում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել Արտաշատ, Մասիս, Էջմիածին, Արմավիր, Աշտարակ, Գյումրի , Իջևան, Սևան, Աբովյան և Երևան քաղաքներում: