Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի ընկերներ, շատ շնորհակալ եմ ձեր աջակցության խոսքերի համար: Իմ համար պալատի այդ որոշումը վաղուց էր կանխատեսելի, դրա մասին խոսել եմ դեռ 2017 թվականի փետրվարին՝ խորհրդի ուղորդված, նույնն է՝ կեղծված ընտրություններից հետո: Նման որոշումը վկայում է, որ իմ և իմ ընկերների քննադատությունը, որը հնչեցվել և հնչեցվում է պալատի հասցեին ճշմարտացի և խորը ցավ է պատճառում այդտեղ ծվարած կերպարներին: Դրանք որևէ աղերս չունեն փաստաբանի մասնագիտության հետ, սովորական ձեռներեցներ են, որոնց թվում է, թե ինտրիգներով և նենգությամբ կարելի է թե կյանք ապրել, թե վաստակ ունենալ:
Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք և փրկելու ենք մեր մասնագիտությունը տարբեր տեսակի արկածախնդիրներից, շահամոլներից, էժան շոումեններից և փաստաբանության հետ կապ ունենալու իրավունք չունեցող այլ խաժամուժից: Հավատում եմ, որ ողջախոհությունը հաղթելու է թե մեր մասնագիտության առումով, թե երկրում առհասարակ: Հետագա քայլերի մասին ավելի ուշ»: