Նրանց համար, ովքեր չեն հասկացել. համազգեստը միայն գեղեցկության խնդիր չի լուծում
Advertisement 1000 x 90

Նրանց համար, ովքեր չեն հասկացել. համազգեստը միայն գեղեցկության խնդիր չի լուծում

#ԴպրոցականՀամազգեստ։

Նրանց համար, ովքեր չեն հասկացել. համազգեստը միայն գեղեցկության խնդիր չի լուծում, այլ նաև՝ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ։

Երևի շարունակեմ բացատրել։ Միևնույն դասարանում սովորում են հաճախ տարբեր սոցիալական խմբերին պատկանող ընտանիքների երեխաներ, ու հաճախ՝ տարբեր ֆինանսական հնարավորություններով։ Ու եթե մեկը կարող է իր երեխային ամեն օր զգեստավորել բրենդային հագուստով, ապա մյուսի զգեստապահարանում լավագույն դեպքում մեկ տաբատի հետ 2 շապիկ կարող է լինել։

Համազգեստը լուծում էր այդ տարբերությունը։

Ես որպես դպրոցականի ծնող, կողմ եմ համազգեստին ու պնդում եմ դրա համատարած անհրաժեշտությունը բոլոր դպրոցներում։

#ԳործԱրեք
#ԿրթականԾրագիրըՄնաց
#ՀամազգեստըՃիշտա

Էրիկ Անթարանյան