
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կրկին հրավիրում եմ ՀՀ Արդարադատության նախարարի ուշադրությունը։ Հարցն օրհասական է, ունի անհապաղ լուծման կարիք, հակառակ պարագայում հղի է արդեն անկանխատեսելի հետևանքներով։
Փաստաբանության մասին օրենքով հարկ է հստակ ու անհապաղ սահմանել, որ Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը պետք է կարգավորի բացառապես փաստաբանական գործունեության շրջանակներում փաստաբանի վարքագիծը։ Փաստաբանական գործունեությունից դուրս փաստաբանը քաղաքացի է, ընդհանուրի պես իր իրավունքներով, պարտականություններով ու պատասխանատվությամբ։ Փաստաբանական գործունեությունից դուրս որևէ բան վարքագծի կանոնագրքով կարգավորելու փորձ վեր է ածվում ֆարսի ու սուբյեկտիվիզմի։
Հ.Գ. Սա նախորդ իշխանությունների եփած շիլան է… բայց դա չի ազատում մեր նոր իշխանություններին հարցը կարգավորելու պարտականությունից»։
https://www.facebook.com/yervand.varosyan.5/posts/1955935027798063