
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր երկրի բոլոր պրոբլեմների մեջ, փաստորեն, մեղավոր են ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Վաչագան Ղազարյանը և այլք, այլ միակ մեղավորը դա Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն է, ով ի տարբերություն նշված անձանց պետք է անպայման կալանքի տակ մնա ու թքած, որ Մասիսի բնակիչները նրան հարգում ու սիրում են, և ոչ մի ապացույց նրա դեմ չկա…»: