Հագեցած, ռիթմիկ և անակնկալներով օր՝ Սևանի ափին. life.tert.am
Advertisement 1000 x 90

Հագեցած, ռիթմիկ և անակնկալներով օր՝ Սևանի ափին. life.tert.am

Խելահեղ ռիթմեր, պարային տրամադրություն, տարատեսակ զվարճանքներ և համերգ՝ սիրված արտիստների՝ Dj Սերժոյի, Ֆելիքս Խաչատրյանի, Միշոյի և Ռեինկարնացիայի  մասնակցությամբ. այս ամենը մեկ տեղում համախմբել էր ամառային թեժ իվենթը՝ Sevan Summer Sprint-ը: Օգոստոսի 11-ին, վաղ առավոտյան մասնակիցները հարմարավետ, բարձրակարգ ավտոբուսներով տեղափոխվեցին Սևան, որտեղ էլ գեղեցիկ լողափերից մեկում նրանց սպասում էր հագեցած օրակարգով և բազմաթիվ անակնկալներով փարթի-համերգը:

Monoscope և Liferocks  ընկերությունների համատեղ կազմակերպած միջոցառմանը ստեղծված էին բոլոր պայմանները մասնակիցների համար՝ լիարժեք ուրախանալու, լիցքաթափվելու և ամառային բարձր տրամադրությունը որսալու համար: Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանը, ֆիքսել իվենթի մասնակիցներին ու հետաքրքիր դրվագները:

Sevan Summer Sprint-ը մեկնարկեց  ջրային սկուտերներով շոու-ծրագրով, ապա շարունակվեց զումբայի և սպորտային մարզումներով պրոֆեսիոնալ մարզիչների ուղեկցությամբ:

Երաժշտական մասը բեմահարթակից ապահովեց Dj Guevo-ն: Մարմինը մարզելուց և մի լավ պարելուց հետո մասնակիցներն անցան խաղարկության: Միջոցառման աջակից տարբեր ընկերությունների կողմից վիճակահանության սկզբունքով խաղարկվեցին նվերներ՝բջջային հեռախոսից մինչև նվեր քարտեր, որոնք գտան իրենց հաջողակ հասցեատերերին:

Տարածքում գործում էին ֆուդ կորտ, բար, գարեջրի կետեր, կալյան: Ապահովված էր ամեն բան, որպեսզի մասնակիցներն իրենց հարմարավետ զգան և հետաքրքիր ժամանց անցկացնեն: Sevan Summer Sprint-ի կազմակերպիչները հոգացել էին նաև մասնակիցների անվտանգության խնդիրը: Ողջ ընթացքում տարածքում աշխատում էր թիկնապահական ծառայությունը, ինչպես նաև ԱԻՆ, Ոստիկանության և Շտապօգնության ծառայությունները:

Ամբողջությամբ՝ life.tert.am