«Այս ամենի մեջ կա նաև մի լավ լուր-հարգելիներս՝ կարծես թե Հայաստանի դատաիրավական համակարգը սկսում է գործել անկախ»
Advertisement 1000 x 90

«Այս ամենի մեջ կա նաև մի լավ լուր-հարգելիներս՝ կարծես թե Հայաստանի դատաիրավական համակարգը սկսում է գործել անկախ»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու թեկնածու Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելը փոթորիկ առաջացրեց հասարակության մեջ։ Իրականում այսօր բոլորը շոկի մեջ են։ Սակայն կա մի քանի հանգամանք, որոնց արժե ուշադրություն դարձնել։

1- Քոչարյանի փաստաբանների պնդումով, հիմնական փաստարկները, որոնց շուրջ դատարանը որոշում ընդունեց ազատել նախկին նախագահին կառուցված են անձեռնմխելիության թեզի շուրջ։
Եվ դա փաստորեն զգալիորեն նվազեցնում է իշխանությունների իրավական դիրքերը հետագա հետապնդման շուրջ։

2- Փաստորեն այսօր նեոկոնսերվատիվ ուժերը Հայաստանում տոնելու են առաջին «հաղթանակը», ինչը անխուսափելի բերելու է հակահեղափոխական ուժերի կոնսոլիդացման։

3- Հիասթափությունը, որն արդեն իսկ ալիքի պես ծաղկում է «հեղափոխական» թևը, միանշանակ բացասական առումով կազդի իշխանական թևի վարկանիշային ցուցանիշների վրա։

4- Զարգացումները, որոնք մենք տեսնելու ենք առաջիկայում, կհագեցնեն քաղաքական առավել բևեռացմանը հասարակության մեջ, ինչը իր հերթին ավելի կսրի իրադրությունը հայկական ներքաղաքական դաշտում։

5- Փաստորեն Քոչարյանը դարձավ այն «փարոսը», որի շուրջ համախմբվելու են բոլոր այն ուժերը, որոնք դեմ են «Փաշինյանական» թևին։Սակայն դա բնավ չի նշանակում, որ «նախկինները» ունեն շանս վերադառնալու, այստեղ ուրիշ պահն է կարևոր, դա «հների» նոր ֆորմատով ներթափանցումն է քաղաքաքան ասպարեզ։
…..
Շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում, իսկ եթե հաշվի առնենք, որ Կասսացիոն դատարանը տեսականորեն կարող է ազատազրկման սանկցիան վերականգնել Քոչարյանի հանդեպ, ապա իրավիճակը իսպառ կդառնա գրոտեսկային։

Այս ամենի մեջ կա նաև մի լավ լուր-հարգելիներս՝ կարծես թե Հայաստանի դատաիրավական համակարգը սկսում է գործել անկախ, և այս ամենի մեջ հենց դա է որ շատ լավ լուր է։
Կշարունակենք ուշադիր հետևել հետագա զարգացումներին»։

Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելը փոթորիկ առաջացրեց հասարակության մեջ։ Իրականում այսօր բոլորը շոկի մեջ են։ Սակայն կա մի…

Gepostet von Arman Abovyan am Montag, 13. August 2018