Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն, ինչ տեղի ունեցավ այսօր Քոչարյանի մամուլի ասուլիսին, իմ կարծիքով՝ սխալ էր։ Կարծում եմ՝ պետք էր հնարավորություն տալ նրան բաց խոսել և պատասխանել նաև իր համար տհաճ և անցանկալի հարցերին։ Այս հանգամանքը հատկապես կարևորվում է այն իրողությամբ, որ Քոչարյանը, որպես կանոն, խուսափել է բաց մամուլի ասուլիսներին՝ նախընտրելով շփվել իր կողմից «պատասխանատու» որակված լրատվամիջոցների հետ։
Սա եզակի հնարավորություն էր լրագրողների համար՝ հնչեցնելու տասնամյակների ընթացքում կուտակված և անպատասխան մնացած հարցերը և ստանալու պատասխաններ։
Ես, որպես ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ, ինչպես նաև շատ այլ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, զրկվեցի տեղեկացված լինելու իմ իրավունքից և գուցե երբեք այլևս այսպիսի հնարավորություն չի ընձեռվի, քանի որ Քոչարյանն այսուհետ կարտահայտի իր դիրքորոշումն ու կարծիքն իր համար առավել նախընտրելի և հարմար ձևաչափով, ինչի համար նրան այլևս ոչ ոք չի կարող մեղադրել։
Քաղաքական գործընթացը պետք է լինի հրապարակային և մրցակցային, ինչն այս գործելաոճով չի երաշխավորվում»։
Այն ինչ տեղի ունեցավ այսօր Քոչարյանի մամուլի ասուլիսին, իմ կարծիքով սխալ էր։ Կարծում եմ պետք էր հնարավորություն տալ նրան…
Gepostet von Artur Ghazinyan am Dienstag, 14. August 2018