Անուշավան Դանիելյան. «Ինչն է ստիպում իշխանություններին, գազազած ամբոխին քսի տալ դեպի հրավիրված ասուլիսը»
Advertisement 1000 x 90

Անուշավան Դանիելյան. «Ինչն է ստիպում իշխանություններին, գազազած ամբոխին քսի տալ դեպի հրավիրված ասուլիսը»

«Ինչն է ստիպում իշխանություններին, գազազած ամբոխին քսի տալ դեպի հրավիրված ասուլիսը, որոնք էլ իր հերթին, գոռում-գոչումներով, լկտի արտահայտություններով, ամենավերջին հայհոյանքներով, չճայած աղջիկների և տիկնանց ներկայության (ասենք հիմա սորոսական երիտասարդների մոտ արգելված է աղջիկ-տղա տարանջատելը), հարձակվեն ասուլիսի սրահի վրա և թույլ չտան ազատ, անկախ Հայաստանում, սիրո և համերաշխության մթնոլորտում, Հայաստանի հպարտ քաղաքացիները, առավել ևս լրատվամիջոցների ներկայացուցիչները, լուսաբանեն 2-րդ նախագահի ասուլիսը, որը այսօր հասարակությանը հետաքրքրող ամենահրատապ հարցերից է։ Ո՞ր իրավունքով է մի քանի տասնյակ խաժամուժ բռնանում լրատվամիջոցների ազատ լուսաբանելու իրավունքի վրա։ Ինչու՞ եմ կասկածում, որ քսի տվողները իշխանություննե՞րն էն։ Որովհետև այս ամենը կատարվեց լիակատար թողտվության պայմաններում, չնայած իշխանությունները ՊԱՐՏԱՎՈՐ էն, ապահովել լրատվամիջոցների ազատ աշխատանքը և համապատասխան կարգ ու կանոն։ Խոսքը գնում է այսօրվա մասին, և պետք չի շաբլոն արած մտքերը կրկնել, թե բա իրենք էլ էին անում, բա ով է պատասխանելու մարտի 1-ի զոհերի համար և այլն, որը ոչ մի կապ չունի իմ ասածների հետ։

Ւսկ ինչ վերաբերվում է մարտի 1-ի պատասխանատուների բացահայտմանը, ապա իմ մեջ, գնալով ավելի է ամրապնդվում այն միտքը, որը ես արդեն մեկ անգամ արտահայտել եմ։ Մարտի 1-ը միչև վերջ ՉԻ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼՈՒ։ Որովհետև ի պաշտոնե այդ մասին քաղաքական որոշումներ կայացողները անձնապես շահագրգռված չեն։ Անկեղծ ասած, երբ Փաշինյանը հայտարարեց մարտի 1-ը բացահայտելու մասին, ես հավատացի։ Չնայած այս տարիքիս և փորձիս։ Սակայն ցավոք, ոգեորությունս երկար չտևեց։ Այն ինչպես սկսվեց, և շարունակվում է “հետաքննությունը”, ինձ թույլ տվեցին հայտարարել, որ մարտի 1-ը չի բացահայտվելու։ Հիմա կարող եմ ասել, որ օրեցօր, իմ այս կարծիքը ավելի է ամրապնդվում։ Ինչու՞։ Կասեմ հաջորդ անգամ, որպեսզի, կարևոր (իմ տեսակետով), եզրահանգումներս չլղոզվեն ու չկորցնեն իրենց կարևորությունը այս փոքր ինչ երկար տեքստի մեջ»,- իր էջում րոպեներ առաջ գրի է առել Անուշավան Դանիելյանը։