
Էդգար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմա, եկեք մի պահ սթափ դատենք։ Քաղաքականության մեջ գտնվող մարդիկ, պետք է, որ անհամբեր սպասեին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքին։
Այդ խոսքը էական մեխեր կարող էր պարունակել, ընդ որում՝ ասուլիսը բաց էր, այսինքն՝ բոլորն էլ կարող էին իրենց հուզող հարցերն ուղղել։
Պետության կայացման համար պետք է բոլոր կողմերի խոսքն էլ լսել։ Հետո անել եզրակացույթյուններ։ Հիմա, որ Քոչարյան Ռոբերտը փակ ասուլիս անի կամ հարցազրույց տա ու խոսի առանց իրեն ուղղված հարցերի, ի՞նչ եք ասելու կամ անելու։
Ի վերջո, եթե Քոչարյան Ռոբերտը մեղադրյալ է, ու հասարակությունը պնդում է, որ դատարաններն անկախ են, դատարանը կայացրել է որոշում, ընդ որում դեռ կա վճռաբեկ դատարան, ինչո՞ւ ենք փորձում հարցերը լուծել հրապարակում, այլ ոչ ինստիտուցիոնալ։
Այս կերպ մենք շարունակում ենք բացառել պետության ու ինստիտուտների գոյությունն առհասարակ»։
https://www.facebook.com/kh.edgar/posts/1575022369269772