«Իմացա՞ք, որ էս դարում խոսել ցանկացող, և հանրային մեծ ուշադրության կենտրոնում գտնվող մարդուն լռեցնելը փոքր-ինչ անհնարին է»
Advertisement 1000 x 90

«Իմացա՞ք, որ էս դարում խոսել ցանկացող, և հանրային մեծ ուշադրության կենտրոնում գտնվող մարդուն լռեցնելը փոքր-ինչ անհնարին է»

Սյունե Սևադայի ֆեյսբուքյան գրառումը. ««Ինչի էդ ինչի՞ց վախեցաք, որ լռեցրիք Քոչարյանին, էդ ի՞նչ ճշմարտություն պիտի բարձրաձայներ, որ չէիք ուզում բարձրաձայնվեր» ասողները նույն «Ինչի դուք հարսանիքներին Մոցարտի տակ ե՞ք պարում, դուք էլ պիտի ԹաթաԹաթուլԹաթարբորակիի տակ պարեք բա» ասող մարդիկ են։ Միշտ, միշտ կա ընտրության հնարավորություն, ձեր իմացածից այլ տարբերակ։

Հ․գ․ հարգելի սիրելիներ, բոլորս միասին թաթիկները բարձրացնում ենք վեր, և մատիկները ծալելով հաշվում ենք տարբերակները, սկսեցինք․ գրել ստատուս, մտնել լայվ, գնալ թիվի՝ ելույթ ունենալ հեռուստատեսությամբ, ելույթ ունենալ համացանցային հեռուստատեսությամբ, Հայաստանի բոլոր քաղաքացիներին հեռագիր տալ (բուն հայերեն՝ տելեգրամա), վարժեցնել բու-ղուշ-ծիտ (ցանկալի է թռչուն, և ոչ թե՝ շատ սիրուն աղջիկ), ասելիքը կապել ոտքից, և խոսքը թռցնել Հայաստանով մեկ։ Զանգել հերթով բոլոր քաղաքացիներին, գնալ քաղաքացիների տներով՝ հերթով, գնալ Ազատության հրապարակ՝ մարդկանց հրավիրելով լսել խոսքը։ Մեծ պլակատի վրա գրել մտքերը, օդապարիկով Հայաստանով մեկ պտտեցնել, ուղղաթիռից փոքրիկ ռումբիկներ սարքել թղթից՝ մեջը տեքստը, նետել խիտ բնակեցված տարածքներում։ Շատ անելանելի վիճակում, եթե էսքանը չաշխատեց՝ տարածել մամուլի պաշտոնական հաղորդագրություն, որը հաստատ կընթերցեն-կհրապարակեն բոլոր մեդիառեսուրսներով։

Հաշվեցի՞ք։ Ապրեք, որ հաշվել գիտեք։ Իմացա՞ք, որ էս դարում խոսել ցանկացող, և հանրային մեծ ուշադրության կենտրոնում գտնվող մարդուն լռեցնելը փոքր-ինչ անհնարին է՝ իմացաք։ Դե գնացեք գործերով։

Պաչում եմ:))  »:



Նման նյութեր