Փարիզում բնակվող երգչուհի Արևիկ Ալավերդյանը այս ամառ հատուկ նպատակով էր եկել Հայաստան. Ինքն ու ամուսինը որոշել էին՝ որդին պետք է մկրտվի նույն տարիքում և նույն եկեղեցում, ինչ հայրը: Ամուսինների նպատակն արդեն իրականություն է, փոքրիկ Դավիթն այսուհետ իսկական քրիստոնյա է:
Life.panorama.am-ի հետ զրույցում Արևիկ Ալավերդյանը պատմել է իրենց ընտանիքում կարևոր իրադարձության, կնքահոր ընտրության և հայաստանյան օրերի մասին:
«Մեր Դավիթն արդեն իսկական ու իրական քրիստոնյա է. Սա իմ ու ամուսնուս մեծ նպատակն էր, որն արդեն իրականություն է, ինչի համար անչափ ուրախ եմ»,- նշեց Արևիկը:
Երգչուհու խոսքով՝ անգամ չեն մտածել մկրտությունը Հայաստանից հեռու իրականացնելու մասին: Փոքրիկը մկրտվել է նույն տարիքում և նույն եկեղեցում, ինչ հայրը:
«Մենք անգամ չէինք կարող պատկերացնել մեր տղային Հայաստանից հեռու մկրտելու մասին: Նաև շատ կարևոր նպատակ ունեինք. Ուզում էինք Դավիթը մկրտվեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հենց այս տարիքում՝ ճիշտ իր հոր նման: Ես ուզում եմ, որ տղաս իր հոր նման իսկական հայ մեծանա թեկուզ օտար ափերում»,- նկատեց նա:
Դավիթի կնքահոր ընտրության հարցում ևս Արևիկն ու ամուսինը երկար չեն տատանվել:
«Տղայիս կնքահայրը մեր շատ մտերիմ ընկերն է՝ ամուսնուս մանկության ընկերը: Ընտանիքներով մենք շատ մտերիմ ենք, նաև մենք նրանց ամուսնության ու բալիկի մկրտության քավորն ենք. այնպես ստացվեց, որ ամուսինս ու նրա ընկերը խաչեղբայրներ դարձան: Մեզ համար շատ կարևոր էր, որ մեր տղայի կնքահայրը լիներ մեկը, ով ամբողջ կյանքում մեր Դավիթի կողքին կլինի, և մենք ճիշտ ընտրություն կայացրինք: Մեր ընտանիքում նյութական կողմը երբեք տեղ չի ունեցել, մենք միայն կարևորում ենք անկեղծությունն ու հարգանքը, ինչը, ցավոք, այսօր շատ քիչ կտեսնես: Փառք Աստծո՝ մեր կողքին կան իրական ընկերներ»,- ընդգծեց Արևիկ Ալավերդյանը:
Երգչուհին նկատեց, որ Դավիթը ակտիվ բալիկ է, հաճախ կարող է աղմուկ բարձրացնել և այդ պատճառով Փարիզում չեն կարողանում Դավիթին ավելի շատ տանել եկեղեցի:
Ամբողջությամբ՝ life.panorama.am