«Իրավիճակն իսկապես նուրբ է…». Կարմեն Դավթյան
Advertisement 1000 x 90

«Իրավիճակն իսկապես նուրբ է…». Կարմեն Դավթյան

-Բանն այն է, որ հաջորդ ատյանում եւս շատ մեծ է հավանակությունը․

-Որ Քոչարյանը կմնա ազատության մեջ․

-Այն է՝ Վճռաբեկը որոշում կկայացնի եւ կհաստատի Վերաքննիչի որոշումը․

-Ինչու՞․

-Շատ պարզ․

-Սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովում տեղի է ունենալու Վճռաբեկ դատարանի այժմյան նախագահ, ԲԴԽ-ից առաջադրված․

-Երվանդ Խունդկարյանի ընտրությունը-քվեարկությունը․

-Չմոռանանք, որ պառլամենտի 45 պատգամավոր միջնորդություն է ներկայացրել անհայտ կորած․

-Կենդանության ոչ մի նշան չցուցանող /որից ի դեպ գործող իշխանություններն ահավոր դժգոհ են ու վրան զայրացած, որ էս դառը մոմենտին՝ տարաբախտ գլխավոր դատախզը ՀՔԾ-ի թողել է «բախտի քմահաճույքին»․ վերջինս էլ իրավաբանության հետ ինչ ուզում անում է, ինչքան ուզում՝ անում է, ում հետ ուզում՝ անում ՝․․․ իսկ գլխավոր դատախազը նայում եւ ծիծաղում է․․․/

-Եւ ուրմեն․ 

-45 պատգամավոր դիմել է անհայտ ծագման դատախազին․

Ու մարտական է տրամադրված թե անհայտ կորածի, թե սպասվող Վճռաբելի նախագահի հանդեպ․․․ կարծե՝ս․․

-Ասել է՝ եթե Վճռաբեկ դատարանի նախագահ Խունդկարյանը /ինչ էլ ազգանուն է, այ մարդ/ Քոչարյանին կրկին կալանավորելու որոշում այացնի․․․

-Ապա ֆարսը Խունդ-կարյանի համար

-Անխինդ կկարվի․․

-Ֆարսը ողբերգության կվերածվի․․․

Հ․Գ․

Նա՝

-Չի ընտրվի Վճռաբեկի նախագահ․․․

Հ․Գ․

-Ազատ արձակի կրկին Քոչարյանին․

-Նիկոլի ակտիվիստները բմբալուները քամուն՝ կտան իր իսկ սենյակում․

-Ներխուժելով այնտեղ

-Առանց կուլտուրականության․․․

Հ․Գ․

-Կա երրորդ տարբերակ․․․

-Ինչի մասին չեմ գրի․․․

#Սորոս_պապի&Լավով դուելը նոր փուլ կմտնի

-Եթե մինչ այդ Նախիջեւանի կողմից էլի կրակոցներ չհնչեն

Կարմեն Դավթյան



Նման նյութեր