
Արագածոտնի մարզի Թալին քաղաքից մեկնարկել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների արգելման գործընթացը, հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ծրագրի շրջանակում Թալինի քաղաքապետարանը բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացրել են առաջին հանրային լսումը: Մասնակցել են բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը, մի շարք հասարակական կազմակերպություններ:
Ներկա են եղել նաև ուսուցիչներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ և բնակիչներ։