Google-ն իր ռեսուրսներում քաղաքական գովազդին վերաբերող տվյալների պահոց է ստեղծել
Advertisement 1000 x 90

Google-ն իր ռեսուրսներում քաղաքական գովազդին վերաբերող տվյալների պահոց է ստեղծել

Google ընկերությունը հատուկ ծառայություն է ստեղծել իր ռեսուրսներում զետեղված քաղաքական գովազդի վերաբերյալ տեղեկատվությանը հետևելու համար: Նոր տեղեկատվությունը վերաբերում է գովազդատուներին, որոնք, սկսած մայիսի 31-ից, Google-ում քաղաքական գովազդի համար ավելի քան 500 դոլար են ծախսել:

«Տվյալների այդ պահոցում դուք տեղեկություններ կգտնեք քաղաքական հայտարարությունների մասին, որոնք ցուցադրվել են Google-ում և մեր գործընկերների ռեսուրսներում՝ թեկնածուներին իշխանության ֆեդերալ մարմինների պաշտոններում առաջադրելու համար»,- ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ տեղեկատվությունը կնորացվի ամիսը մեկ անգամ: Հունիսին քաղաքական գովազդի զետեղումը կանոնավորող համանման միջոցներ են ձեռնարկել Facebook և Twitter սոցիալական ցանցերը:



Նման նյութեր