
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել օգոստոսի 17-ին կայանալիք հանրահավաքի ընթացքում դրոնների միջոցով տեսանկարահանումն արգելելու մասին՝ շեշտելով, որ նման փորձերը կասեցվելու են: Ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության տարածած հայտարարությունը:
«Զանգվածային լրատվության միջոցներին հայտնում ենք, որ օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը ապահովելու նկատառումներից ելնելով՝ արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումն օդից և նման փորձերը կասեցվելու են։
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ձեռնպահ մնալ տեսանկարահանման այդ միջոցների կիրառումից։
Շնորհակալություն ենք հայտնում համագործակցության և փոխըմբռնման համար»։