Աուդիո- և վիդեոտեխնիկայի հանդեսների եվրոպական ասոցիացիան (EISA) Huawei P20 Pro-ն ճանաչել է 2018 թվականի լավագույն սմարթֆոնը:
Փորձագետներն այդ սմարթֆոնը «ամենաառաջավորը, ինովացիոնը և տեխնիկապես կատարյալն» են համարել շուկայում ներկայացված բոլոր մոդելներից: Հատուկ հիշատակման է արժանացել Leica-ի արտադրության եռակի խցիկը՝ կարգաբերման և օգտատիրոջն օգնելու ինտելեկտուալ համակարգով:
Կազմակերպության ներկայացուցիչները նաև հայտարարել են լավագույն բյուջետային հեռախոսը. այն դարձել է NOA Element N10 մոդելը:
EISA ասոցիացիան միավորում է եվրոպական 19 երկրների՝ աուդիո և վիդեոտեխնիկայի բնագավառում մասնագիտացած 50 հրատարակություններ: