Ավտոմեքենաների տեխզննման գործընթացում թույլ տրված չարաշահումներով հուլիս-օգոստոս ամիսներին պատճառված վնասը կազմում է ավելի քան 2 միլիարդ դրամ
Advertisement 1000 x 90

Ավտոմեքենաների տեխզննման գործընթացում թույլ տրված չարաշահումներով հուլիս-օգոստոս ամիսներին պատճառված վնասը կազմում է ավելի քան 2 միլիարդ դրամ

Հայաստանում ավտոմեքենաների տեխզննման գործընթացում թույլ տրված չարաշահումներով 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է ընդհանուրը 26 քրեական գործ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, նշված քրեական գործերով պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում է 2 միլիարդ 150 միլիոն 671 հազար 562 ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում՝ 2018 թ. օգոստոսի 10-ի դրությամբ վերականգնվել է 137 միլիոն 300 հազար ՀՀ դրամը: