
Արդեն մի քանի օր է՝ Լարսի անցակետում արտակարգ իրավիճակը պահպանվում է: SHAMSHYAN.com-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ մեքենաների կուտակումն անցնում է 30-40 կմ-ը ու Հայաստանի քաղաքացիները ոչ մի սպառիչ պատասխան չեն ստանում պատկան մարմիններից, թե երբ է թույլատրվելու, որպեսզի իրենք կարողանան առանց խոչընդոտի անցնել սահմանը: SHAMSHYAN.com-ի փորձում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից ստանալ պարզաբանում, քանի որ ՀՀ քաղաքացիները տեղից հայտնում են, որ իրենք անտարբերության են մատնված ու ոչ մի դրական շարժ չեն նկատում: