Վրաստանում դժբախտ պատահարի հետևանքով ծանր այրվածքներ ստացած 7 տարեկան Արմենը Երևան է տեղափոխվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շնորհիվ։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
Երեկ Քվեմո-Քարթլիի Բոլինիս-Խաչեն հայաբնակ գյուղում դժբախտ պատահարի արդյունքում ՀՀ քաղաքացի 7-ամյա Արմենը ծանր այրվածքներ էր ստացել և տեղափոխվել Թբիլիսիի հիվանդանոցներից մեկը։
Նրա հարազատները այսօր դիմեցին Վրաստանում ՀՀ դեսպանություն՝ խնդրելով օժանդակել երեխային Հայաստան տեղափոխելու հարցում, քանի որ վերջինս, չլինելով Վրաստանի քաղաքացի, պարտավոր էր մեծ գումարներ վճարել Վրաստանում բուժումը ստանալու համար։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը ապահովեց շտապ օգնության մեքենայով երեխայի տեղափոխումը մինչև հայ-վրացական սահման, իսկ սահմանից Երևան տեղափոխումը հնարավոր դարձավ ՀՀ առողջապահության նախարար՝ Arsen Torosyan-ի արագ արձագանքնման և սրտացավ վերաբերմունքի շնորհիվ։
Շնորհակալություն, պրն նախարար։