«Էլենի օրագիրը» հեռուստասերիալից, երիտասարդ դերասան Սիսիան Սեփանյանը երեկ տոնել է տարեդարձը: Դերասանը Թեհրանից տեղափոխվելուց հետո երկրորդ տարին է, որ տարեդարձը նշում է Հայաստանում: Tert.am Life-ի հետ զրույցում Սիսիանը պատմել է կեսգիշերին ընկերների մատուցած անակնկալի և տոնական խնջույքի մասին:
Դերասանը դժվարացավ նշել, թե առաջին շնորհավորանքն ում կողմից է ստացել, միաժամանակ ասաց, որ ծննդյան օրվա տոնական տրամադրությունն ու անակնկալները սկսվել են դեռ կեսգիշերից. «Կեսգիշերին ընկերներս անակնկալ էին պատրաստել: Անսպասելի գնացինք մի վայր, որտեղ էլ նշեցինք տարեդարձս, իսկ հաջորդ օրն արդեն շարունակեցինք տոնական խնջույքով,-ասաց Սիսանը:
Սիսիանի խոսքով, եղել են տարիներ, երբ ծննդյան օրը առանձնապես նշելու ցանկություն չի ունեցել, սակայն այս տարին ևս բացառություն է եղել: «Ճիշտն ասած, այս տարի էլ տարեդարձս նշելու մտադրություն չունեի և հենց ծննդյանս օրն եմ որոշել, որ անպայման պետք է նշեմ: Տարեդարձը երևի այն օրերից է, որ թե՛ տխուր ես, թե՛ ուրախ, այսինքն այդ հակասությունը կա քո մեջ, բայց այս տարի ես իսկապես շատ ուրախ էի»,-ասել է նա:
Ամբողջությամբ՝ life.tert.am