Դերասան Ալեքսանդր Բաբասյանն ու որդին՝ կրտսեր Ալեքսանդրը երեկ տոնել են իրենց տարեդարձը: Օգոստոսի 15-ը նրանց ընտանիքում ամեն տարի կրկնակի տոն է, որն այս տարի նշել են մեծ խնջույքով երևանյան ռեստորանային համալիրներից մեկում: Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանը ու ֆիքսել տոնական երեկոյի հետաքրքիր դրվագները:
Ալեքսանդրը պատմեց, որ տոնական օրը սկսվել է դեռ կեսգիշերին: Առաջին շնորհավորանքը դերասանը ստացել է եղբորից՝ հեռախոսային զրույցի ժամանակ: Արդեն կեսգիշերին սիրելի ամուսնուն հետաքրքիր և տպավորիչ կերպով է շնորհավորել Լիլիթը:
«Տանը խոսում էի հեռախոսով, Լիլիթն ասաց, հիմա դուրս գամ ու շուտ գամ: Ես մտածեցի մեքենայի մեջ ինչ-որ բան է մոռացել: Մի քանի րոպե անց մտավ տուն բազմաթիվ անակնկալ նվերներով: Որևէ մեկը չեմ կարող առանձնացնել, քանի որ տարբեր նվերների ամբողջություն էր…»:
Ամբողջությամբ՝ life.tert.am